24.11.2024
Պուտինը հայտարարել է ԼՂ հակամարտության սկզբում ԽՍՀՄ-ի անբավարար ջանքերի մասին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն ու Հայաստանը կմասնակցեն ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նիստին

Ադրբեջանն ու Հայաստանը կմասնակցեն ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նիստին, որը տեղի կունենա ուրբաթ օրը Սամարղանդում (Ուզբեկստան)՝ Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը։


Նշվում է, որ նիստին նախատեսվում է Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ռազմական պատվիրակությունների մասնակցությունը: «Նիստին կմասնակցեն նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության պատվիրակությունները», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:


«ԱՊՀ-ի մասնակից պետությունների ռազմական պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն պաշտպանության և անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության հարցերի համալիրը, ինչպես նաեւ կարծիքներ կփոխանակեն ԱՊՀ-ի երկրների սահմանների պարագծով ստեղծվող ռազմաքաղաքական իրադրության շուրջ», - հավելել են Պաշտպանության նախարարությունում: