24.11.2024
Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն ԱՄՆ
prev Նախորդ նորություն

Ավստրիան դադարեցնում է թուրքական Bayraktar անօդաչուների համար շարժիչների մատակարարումը

Կանադական Bombardier ընկերության «դուստրը»՝ Rotax ընկերությունը, դադարեցրել է շարժիչների մատակարարումը, որոնք կարող են օգտագործվել Թուրքիայում արտադրվող «Bayraktar» անօդաչու թռչող սարքի ստեղծման համար: Այս մասին ասված է ավստրիական Der Standart թերթի հոդվածում, որը հրապարակվել է այսօր՝ հոկտեմբերի 26-ին։


Հոդվածում նշվում է, որ անօդաչու թռչող սարքերն օգտագործվում են ոչ միայն Թուրքիայի կողմից Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) և նրա հետ դաշնակից սիրիացի աշխարհազորայինների դեմ, այլեւ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ընթացքում, ինչի կապակցությամբ բողոքի ակցիաներ են անցկացվել Ավստիրայում:


«Ցուցարարների գլխավոր պահանջն արդեն կատարված է։ Rotax-ը դադարեցրել է ավիացիոն շարժիչների մատակարարումները «անհասկանալի օգտագործմամբ երկրներ»: Դա հաստատում է ընկերության մամուլի քարտուղարը։ Այսպիսով, ընկերությունը հետևում է իր սեփականատիրոջ՝ Կանադական Bombardier կոնցեռնի ուղենիշին», - ասված է հրապարակման մեջ ։


Միևնույն ժամանակ նշվում է, որ մինչեւ հիմա Rotax-ը պատասխանատվություն չի զգացել իր շարժիչների օգտագործման համար ԱԹՍ-ներում, քանի որ դրանք ստեղծվել են թեթև և գերթեթև ինքնաթիռների համար, ինչպես նաեւ վերավաճառվում են միջազգային դիստրիբյուտորների կողմից: Այսպիսով, Թուրքիային շարժիչներ են մատակարարվել Իտալիայից, դրանք ուղղակիորեն անօդաչու թռչող սարքեր արտադրողներին չեն մատակարարվում։


Այն պատճառով, որ այդ շարժիչները հատուկ մշակված չեն եղել ռազմական նպատակների համար և չեն համապատասխանում ԵՄ երկակի նշանակության ապրանքների ցանկում նշված չափանիշներին, դրանք կարող են «օրինական կերպով արտահանվել Թուրքիա առանց նախնական թույլտվություն ստանալու»: Հաղորդվում է, որ այդ դիրքորոշմանը կողմ է նաև Ավստրիայի էկոնոմիկայի նախարարությունը։


Նշվում է, որ հենց այդ պատճառով չի կարող սահմանվել Ավստրիայից այդ շարժիչների Արտահանման ամբողջական արգելք: Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ դեռևս 2016 թվականին Ավստրիան զենքի էմբարգո է սահմանել Թուրքիայի վրա։


Դրա հետ մեկտեղ հրատարակությունը նշում է, որ դեռ 2013 թվականից քաղաքական գործիչներին հայտնի էր, որ այդ շարժիչները կօգտագործվեն մարտական անօդաչու թռչող սարքերում, քանի որ մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ամերիկյան Predator անօդաչու թռչող սարքերը օդում են գտնվում Rotax շարժիչների շնորհիվ:


«ԱՄՆ-ի անօդաչու պատերազմը Պակիստանում և այլ պետություններում իսլամիստ ահաբեկիչների դեմ օրինակ է ծառայել Թուրքիային և դրդել նրան պայքարել Անատոլիայում և Հյուսիսային Իրաքում Քրդական բանվորական կուսակցության զինյալերի դեմ։ Այդ ժամանակից ի վեր Թուրքիան զգալի անօդաչու նավատորմ է ստեղծել, Իսկ «Bayraktar TB2» անօդաչու սարքերն արտահանվում են», - ասվում է հոդվածում։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ կանադական Bombardier Recreational Products (BRP) ընկերությունը հայտարարել է «անհասկանալի օգտագործմամբ երկրներ» ավիացիոն շարժիչների մատակարարումների դադարեցման մասին: