8.06.2025
Ֆրանսիական Սարսելը Արցախում իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոր մահվան կապակցությամբ չի մասնակցի այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:


Վարչապետի հայրը՝ Վովա Փաշինյանը, մահացել է դեկտեմբերի 16-ին։ Նա 80 տարեկան էր:


VERELQ-ը հիշեցնում է, որ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձևաչափով:


Երկրների ղեկավարները կքննարկեն ԱՊՀ-ի շրջանակներում ընթացիկ իրավիճակը եւ զարգացման հեռանկարները քաղաքական, առեւտրատնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում:


Կքննարկվեն նաև կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում փոխգործակցության հարցերը։


 

Հայաստանն Արցախին կտրամադրի 3 միլրդ 100 մլն դրամի բյուջետային վարկ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին