4.03.2026
Տարրական անտակտություն. Վաշինգտոնը մեղադրում է Մոսկվային ու դադարեցնում համագործակցությունը Սիրիայում
04.10.2016
Տարրական անտակտություն. Վաշինգտոնը մեղադրում է Մոսկվային ու դադարեցնում համագործակցությունը Սիրիայում

ԱՄՆ-ն հայտարարել է Սիրիայում ՌԴ-ի հետ երկկողմ շփումների խզման մասին: Բանակցություններից հրաժարումը ԱՄՆ պետքարտուղարությունը բացատրում է այն հանգամանքով, որ ՌԴ-ն չի պահպանում ձեռք բերված պայմանավորվածությունները: ԱՄՆ-ն իրեն է վերագրում հաջողված գործողությունները ԻՊ դեմ: Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին ՌԴ հետ կապերի խզումը դժվար որոշում է համարել: Նա նշել է, որ Մոսկվան չի ցանկանում կամ կամ չի կարողանում համոզել Սիրիայի վարչակարգին պահպանել մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունները: ԱՄՆ-ն նախատեսում է նաև Սիրիայից հետ կանչել իր անձնակազմը, որոնք գործուղվել էին Սիրիա՝ ռուս-ամերիկյան համակարգող կենտրոնում աշխատելու համար: Մոսկվայի հասցեին ուղղված հայտաարություններով է հանդես եկել նաև Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էրնեստը: Ռիա Նովոստիի փոխանցմամբ, նա նշել է, որ յոթ ամվսա ընթացքում ռուսական օդուժն Սիրիայում ԻՊ-ի ոչ մի թիրախ չի ոչնչացրել: ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ԱՄՆ-ի այդ դիրքորոշումն էլեմենտար անտակտություն է որակել: