8.06.2025
Թրամփը խոստանում է դուրս գալ ԱԽԳ-ից
prev Նախորդ նորություն

Եվրախորհրդարանում առաջարկել են դադարեցնել Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները

Եվրախորհրդարանի երկու խոշորագույն խմբակցությունների առաջնորդները ԵՄ-ին կոչ են արել դադարեցրել Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, հայտնում է Reuters-ը։

«Մեր ուղերձը Թուրքիային շատ հստակ է․ անդամակցության մասին բանակցությունները պետք է անհապաղ սառեցվեն»,- հայտնել է Եվրոպական ժողովրդական կուսակցության աջ ցենտրիստական խոշորագույն խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը։

Խորհդրարանականները իրենց դիրքորոշումը պատճառաբանում են Թուրքիայում պետհեղաշրջման փորձից հետո մարդու իրավունքների համատարած ոտնահարումներով, նաև մահապատիժը վերականգնելու թուրքական իշխանությունների մտադրությամբ, լրագրողների ձերբակալություններով և այլն:
Թրամփ․ ԱՄՆ-ն չպետք է այլ ազգերի շինարարը լինի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին