Իտալիայի Սալերնո շրջանում ոստիկանության հատուկ ստորաբաժանումները ձերբակալել են ալժիրցի Ջամալ Էդին Ուալին (Djamal Eddine Ouali), ով կասկածվում է Բրյուսելում և անցած տարվա նոյեմբերին Փարիզում ահաբեկչությունների կազմակերպիչների հետ համակցույթան մեջ: Այս մասին հայնտում է իտալական La Stampa թերթը: Ջամալ Էդին Ուալին Բելգիայի քնչական մարմինների կողմից մեղադրվում է կեղծ փաստաթղթեր պատրաստելու մեջ, որոնք, ըստ քնչական մարմինների վարկածի, օգտագործել են հանցագործները Բրյուսելում ու ավելի վաղ՝ Փարիզում ահաբեկչություններ կազմակերպելու ու իրականացնելու ժամական: Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում որոտացած պայթյունների հետեւանքով, ընդհանուր առմամբ, մահացել է 31 և շուրջ 300 մարդիկ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Ահաբեկչությունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել Իսլամական պետություն խմբավորումը: Ավելի վաղ Բելգիական ոստիկանությունը պարզել էր Բրյուսելի օդանավակայանի պայթյունների մեջ կասկածվող մահապարտների ինքնությունը:Նրանք եղբայրներ են՝ Խալիդ եւ Բրահիմ Բաքրուաիները: Հենց նրանք են սայլակների վրա օդանավակայան տարել պայթուցիկ սարքերը։ Երրորդ կասկածյալը Նաջիմ Լահրաուին է, որը 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչությունների իրականացնողներից է: