23.11.2024
Իտալիայի նախկին վարչապետը Թրամփի հաղթանակը համեմատել է Բեռլինյան պատի փլուզման հետ
prev Նախորդ նորություն

Զլոբին. Թրամփի հաղթանակը չի բարելավի Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերությունները

Հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆ–ի նախագահական ընտրություններում չի բարելավի Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերությունները։ Այդ մասին «Россия-24»–ի եթերում հայտարարել է Գլոբալ շահերի կետրոնի ղեկավար Նիկոլայ Զլոբինը։

Նա նշել է, որ ԱՄՆ–ի էլիտայի, բիզնես շրջանակների, հասարակական կարծիքում ձևավորվել է ՌԴ–ի նկատմամբ բավականին կայուն բացասական կոնսենսուս։

Ըստ նրա, վերջին քսան տարվա ընթացքում ԱՄՆ–ում նա չի տեսել Մոսկվայի նկատմամբ այդքան բացասական վերաբերմունք ու նոր ամերիկյան նախագահը չի կարող դա հաշվի չառնել։

Նա հավելել է, որ ՌԴ–ի նկատմամբ հիսթերիան ժամանակի ընթացքում կանցնի ու երկրները կսկսեն պայմանավորվել, այդ թվում սիրիական հարցում։