23.11.2024
Մոլդովա. Ռուսամետ թեկնածուն հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթանակի մասին
prev Նախորդ նորություն

Մարին Լե Պեն. Եվրոպան Ռուսաստանից չպետք է վախենա

Եվրոպան չպետք է վախենա ժամանակակից Ռուսաստանից: ВВС-ի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ճակատի ղեկավար Մարին Լե Պենը:

Նրա խոսքով՝ Ֆրանսիային եւ Ռուսաստանին կապում են «շատ երկարատեւ հարաբերությունները, որոնք պատմականորեն բարեկամության հիմք ունեն»: Քաղաքական գործչի կարծիքով՝ Ռուսաստանը եվրոպական երկիր է, որի հետ բանակցություններ վարելն ավելի խելամիտ կլինի:

«Ես հիմքեր չեմ տեսնում, թե ինչու պետք է եվրոպական երկրների եւ Ռուսաստանի միջեւ օտարացման պատ կառուցենք»,- ընդգծել է Մարին Լե Պենը: Նա նշել է, որ բազամաբեւեռ աշխարհի եւ հավասարակշռված հարաբերությունների կառուցմանն է կողմնակից: «Բացարձակապես ոչ մի հիմք չկա ԱՄՆ ուղղությամբ նպատակադրված շրջադարձ կատարելու, Ռուսաստանին արհամարհելու եւ նրա հետ սառը պատերազմի պայմաններում ապրելու համար»,- հայտարարել է նա: