22.04.2025
Ամերիկյան մամուլ. Թրամփի հաղթանակը նշանավորում է status quo–ի խլացուցիչ խորտակում
prev Նախորդ նորություն

Մոլդովա. Ռուսամետ թեկնածուն հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթանակի մասին

Մոլդովայում կիրակի անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Սոցիալիստների կուսակցության նախագահ Իգոր Դոդոնը: ԿԸՀ տվյալներով՝ 99.81% քվեաթերթիկների հաշվարկից հետո պարզվել է, որ Դոդոնի օգտին քվեարկել է ընտրողների 52.4%-ը: Եվրոպամետ ուժերի միասնական թեկնածուն Մայա Սանդուն ընդամենը 47.6% ձայն է ստացել:

Վերջին 7 տարիներին Իգոր Դոդոնը կտրուկ քննադատում էր իշխող «Հանուն եվրոպական ինտեգրման դաշինքի» քաղաքականությունը եւ կողմ հանդես գալիս Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցությանը, ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալուն:

Սանդուն, ով եվրոպական ինտեգրացիայի կողմնակից է, պահանջել է ԿԸՀ–ի հրաժարականը, քանի որ ընտրությունների ժամանակ խոշոր ընտրախախտումներ են գրանցվել, փոխանցում է Интерфакс–ը։

Դոդոնի նպատակների մեջ է մտնում ՌԴ–ի հետ ռազմավարական հարաբերությունների վերականգնումը, մոլդովական արտադրանքի վերադարձը ՌԴ–ի շուկա ու համագործակցության կարգավորումը էներգետիկայում։
Մարին Լե Պեն. Եվրոպան Ռուսաստանից չպետք է վախենա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան