Խաղաղության նոբելյան մրցանակակիր, հանրապետական Հենրի Քիսինջերը չէր սպասում նախագահական ընտրություններում իր կուսակից Դոնալդ Թրամփի հաղթանակաին ու այն անվանել է ներքին հեղափոխություն։ Նա նշել է, որ ակնկալում էր Քլինթոնի հաղթանակը, փոխանցում է The Atlantic–ը։ Քիսինջերը ԱՄՆ–ի նորընտիր նախագահին չի համարում Կրեմլի ապոլոգետը ու նախապես կանխորոշված չի համարում Թրամփի մոտեցումները ՌԴ–ի նկատմամբ։ Ըստ նրա, Պուտինը դեռևս սպասողական դիրք կընդունի ու կսպասի, թե ինչպես է զարգանում իրավիճակը։ Քիսինջերը հավելել է, որ 6-9 ամիս արտաքին քաղաքականությունը առկախված էր և սպոսողական դիրք էր ընդունել ընտրությունների հեը կապված`ԱՄՆ–ը Թրամփի ընտրությամբ տեղի է ունեցել ներքին հեղափոխություն։