23.11.2024
The American Conservative. Կիբերհարձակումների մասով ՌԴ–ի մասնակցության հստակ ապացույցներ չկան
prev Նախորդ նորություն

Օբաման հուզվել է իր վերջին ելույթի ժամանակ և ՌԴ–ին ու Չինաստանին անվանել է ԱՄՆ մրցակիցներ

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման չի կարողացել զսպել արցունքները նախագահի պաշտոնում իր վերջին ելույթի ժամանակ։ Օբաման ՌԴ–ին և Չինաստանին անվանել է ԱՄՆ–ի մրցակիցներ։

Բարաք Օբաման նաև իր երախտագիտությունն է հայտնել ամերիկացիներին, ինչպես նաև կնոջը՝ իրեն օգնելու և հավատալու համար։ Օբաման ԱՄՆ-ում ժողովրդավարության գլխավոր սպառնալիքների թվում նշել է ռասիզմն ու տնտեսական անհավասարությունը:

«Մրցակիցները, ինչպես, ասենք, Ռուսաստանը եւ Չինաստանը, չեն կարողանա հասնել նույնպիսի ազդեցության, եթե միայն մենք չթողնենք այն, ինչին հավատում ենք և չվերածվենք ևս մեկ այնպիսի մեծ երկրի, որը կռիվներ է սարքում փոքր հարևանների հետ»,- ընդգծել է նա:

Օբաման անդրադարձել է ԱՄՆ–ի տնտեսությունն ու հավելել, որ իր նախագահության օրոք տնտեսությունը կարողացել է հաղթահարել 2008-2009թթ.–ի տնտեսական ճգնաժամի հետևանքները։

Օբամայի նախագահության օրոք գործազրկությունը նվազել է մինչև 4,7%, իսկ 2010թ.–ից սկսած ստեղծվել է 15,8 միլիոն աշխատատեղ։