23.11.2024
Atlantico. 2017-ի աշխարհաքաղաքական միտումները
prev Նախորդ նորություն

Պետդեպն «անհեթեթ» է անվանել Էրդողանի հայտարարությունը, թե ԱՄՆ-ն սատարում է ԻՊ-ին

ԱՄՆ Պետքարտուղարությունում մեկնաբանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե ԱՄՆ-ն Սիրիայում աջակցում է ահաբեկիչներին:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ապացույցներ ունի, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան աջակցում է Սիրիայում գործող ահաբեկչական խմբերին, այդ թվում «Իսլամական պետությանը»: Թուրքիայի նախագահը նաև մեղադրել է կոալիցիային պարտավորությունները չկատարելու մեջ:

«Դա անհեթեթ հայտարարություն է»,-նշել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:

ԱՄՆ հասցեին մեղադրանքներով է հանդես եկել նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Ըստ նրա, Պալմիրան գրաված գրոհայինները քաղաք են ժամանել «կամ ամերիկացիների անմիջական աջակցությամբ, կամ, լավագույն դեպքում, ամերիկացիների իմացությամբ», հայտնում է ՌԻԱ Նովոստին: