23.11.2024
Պետդեպն «անհեթեթ» է անվանել Էրդողանի հայտարարությունը, թե ԱՄՆ-ն սատարում է ԻՊ-ին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Գլխավոր շտաբի ԳՀՎ-ի եւ ԱԴԾ-ի նկատմամբ

ԱՄՆ-ը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընտրական համակարգի դեմ կիբերհարձակման պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությունը։

Նշում են, որ ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության, Անվտանգության դաշնային ծառայության, նկատմամբ։ Ամերիկյան նոր սեւ ցուցակում են ներառվել Վլադիմիր Ալեքսեեւը, Սերգեյ Գիզունովը, Եվգենի Բոգաչովը, Իգոր Կորոբովը, ու Իգոր Կոստյուկովը։

Նրանք բոլորը, ԱՄՆ գերատեսչության տվյալներով, աշխատում են Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ԳՀՎ-ում։ Նրանց հետ ցուցակում է նաեւ Ալեքսեյ Բելանը, ներկայացված են նրա մի շարք մականունները ու տվյալներ նրա ոչ միայն ռուսաստանյան, այլեւ լատվիական քաղաքացիության մասին։