Մոսկվայում ԱՄՆ–ի նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը մեկնաբանել է ԱՄՆ–ի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, փոխանցում է RT–ը։ Նրա խոսքով, նախընտրական պայքարին միջամտել է ՌԴ–ի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Պուտինը միջամտել է մեր ընտրություններին և հաջողել։ Ապրի ինքը»,–նշել է Մաքֆելն իր Twitter–ում։ Նշենք, որ ավելի ուշ դիվանագետը հեռացրել է իր գրառումը: