Los Angeles Times պարբերականի հարցումը ցույց է տվել, որ ԱՄՆ նախագահական ընտրություններից 16 օր առաջ հանրապետական Դոնալդ Թրամփն ու դեմոկրատ Հիլարի Քլինթոնը գրեթե հավասար են առաջ շարժվում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: «Հոկտեմների 23-ի դրությամբ Դոնալդ Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել քաղաքացիների 44.4%-ը, Հիլարի Քլինթոնի օգտին՝ 44.1%-ը»,- ասված է պարբերականի հոդվածում: Ամերիկացիների քաղաքական նախընտրություններին հետեւող պարբերականի նոր հարցմանը 3.028 մարդ է մասնակցել: ԱՄՆ-ում ընտրությունները նախանշված են նոյեմբերի 8-ին: Վերջերս թեկնածուներն ավարտել են հեռուստաբանավեճերի շարքը, որոնց ընթացքում նրանց ներկայացրել են իրենց քաղաքական դիրքորոշումը եւ կտրուկ քննադատել միմյանց: