ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է Իրանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները։ «Իրանը կրակի հետ է խաղում, նրանք չեն գնահատում, թե ինչ «բարի» վերաբերմունք է դրսևորել նախագահ Օբաման։ Ես այսպիսին չեմ լինի»,-գրել է Թրամփը։ Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ Թրամփը չի բացառել ռազմական լուծման տարբերակները` որպես պատասխան Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկմանը: