Fox News–ը հայտնում է, որ վերջին երկու օրվա ընթացքում ՌԴ–ը Սիրիա է առաքել հրթիռների ամենամեծ խմբաքանակը։ Հեռուստաընկերության տվյալներով, ՌԴ–ը Սիրիա է առաքել փոքր շառավիղով 50 բալիսթիկ հրթիռներ, փոխանցում է РБК–ն։ Սիրիական Տարտուս նավահանգիստ են տեղափոխել «Точка» («Точка-У») համակարգեր։ ՌԴ–ի ՊՆ–ում հայտարարել են, որ որոշ արևմտյան ԶԼՄ–ների տարածած տեղեկությունները`Սիրիայում ՌԴ–ի ռազմական ներկայության ավելացման հետ կապված պրիմիտիվ քարոզչական կեղծիք են։