ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի հետ կառուցողական բանակցությունների հույս ունի
Ռուսաստանն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ կառուցողական բանակցությունների հույս ունի։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Թիլերսոնի այցի ընթացքում Ռուսաստանը նախատեսում է հասկանալ Վաշինգտոնի ծրագրերը՝ ԿԺԴՀ-ի հետ կապված։ Հաղորդագրությունում ասվում է, որ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի նպատակները համընկնում են երկկողմանի եւ միջազգային օրակարգում մի շարք հարցերի շուրջ։
ՌԴ ԱԳՆ-ում նախատեսում են, որ ԱՄՆ-ը կհամաձայնի Սիրիայի Իդլիբ նահանգում ՔԶԱԿ-ի (Քիմիական զենքի արգելման կազմակերպություն) մասնակցությամբ միջադեպի հետաքննությանը։ Նշվում է նաեւ, որ Սիրիայի Շայրաթ ռազմաբազային ԱՄՆ-ի հարվածը հանգեցնում է ահաբեկիչների ուժգնացմանը։
ՌԴ-ն հույս ունի, որը ԱՄՆ-ն չի հրաժարվի ապրիլի 14-ին Աֆղանստանի շուրջ միջազգային խորհրդակցություններից։
Մոսկվան նաեւ հույս ունի, որ Վաշինգտոնը կկարողանա Կիեւին դրդել կատարել Մինսկի համաձայնագրերը: