28.03.2024
Պուտին. Կրեմլի քարոզչության դեմ ԵԽ բանաձեւը ժողովրդավարության պատկերացումների դեգրադացիա է
24.11.2016
Պուտին. Կրեմլի քարոզչության դեմ ԵԽ բանաձեւը ժողովրդավարության պատկերացումների դեգրադացիա է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի քարոզչության դեմ պայքարի մասին Եվրախորհրադրանի բանաձեւը ժողովրդավարության մասին պատկերացումների դեգրադացիա է անվանել, հայտնում է ՏԱՍՍ–ը։ «Եթե ռուսական քարոզչության մասին Եվրախորհրդարանը նման բանաձեւ է ընդունել, ապա դա խոսում է այն մասին, որ մենք արեւմտյան հասարակության մեջ ականատես ենք լինում ժողովրդավարության մասին պատկերացումների դեգրադացիայի»,– ասել է ՌԴ նախագահը։ Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում ավելի ակտիվ պայքարել Կրեմլի քարոզչության եւ իսլամիստական ծայրահեղականների դեմ։ «Եվրախորհրդարանը լրջորեն մտահոգված է Եվրոպայում Կրեմլի ինտենսիվ գործունեության արագ ընդլայնման, այդ թվում՝ ապատեղեկատվության ու քարոզչության կապակցությամբ, որոնք ուղղված են ԵՄ–ն թուլացնելու եւ պառակտելու Ռուսաստանի կարողության մեծացմանը։ Ընդունում է, որ ԵՄ–ն պետք է ռազմավարական հաղորդակցումը դիտարկի որպես առաջնայնություն, ինչը պետք է ուղեկցվի համապատասխան ռեսուրսների կիրառմամբ»,– ասված է զեկույցում։

Նորություններ գործընկերներից