23.11.2024
Լավրովը՝ «Թիլերսոնի հետ տանգոյի» մասին. Մայրիկս արգելում էր տղաների հետ պարել
prev Նախորդ նորություն

ՌԴ–ն Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելով ընկել է ահաբեկիչների հարվածի տակ. Փորձագետ

Գիտության և քաղաքականության հիմնադրամի (SWP) փորձագետ Ուվե Հալբահը գերմանական հանրային ռադիոյի եթերում անդրադարձել է Սանկտ–Պետերբուրգի ահաբեկչությանն ու անվտանգության հարցերին Կենտրոնական Ասիայում։

«Ահաբեկչության իրականացումն ծնունդով ղրղզստանցու կողմից հնարավոր սցենար է և այն խոսում է հետևյալի մասին։ Առաջին. չի կարելի բացառել, որ ահաբեկչության հետևում կանգնած լինի ԻՊ–ը։ Կենտրոնական Ասիայում նկատվումէ ԻՊ–ի ակտիվությունը։ Կենտրոնական Ասիայից մեծ թվով մարդիկ մեկնել են պատերազմի Սիրիա։ Նրանց մի մասը վերադարձել է տուն։Երկրորդ`ՌԴ–ում բնակվում է Կենտրոնական Ասիայից մեծ համայնք»,–նշել է նա։

Ըստ նրա, ՌԴ–ն Սիրիայում  ռազմական գործողություն իրականացնելով ընկել է ահաբեկիչների հարվածի տակ։ Նա հավելել է, որ ԻՊ–ը ՌԴ–ի դեմ արդեն ահաբեկչական գործողություններ իրականացրել է ` պայթեցնելով ինքնաթիռը Սինայի երկնքում, ինչպես նաև վերջերս հարձակում իրականացնելով Չեչնիայում։