22.04.2025
Le Temps։ Եվրոպային սպառնում է ոչ թե ՌԴ–ն, այլ ԱՄՆ–ն և ՆԱՏՕ–ն
prev Նախորդ նորություն

Լավրովը՝ «Թիլերսոնի հետ տանգոյի» մասին. Մայրիկս արգելում էր տղաների հետ պարել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեգնանքով է պատասխանել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Ռուսաստանի հետ երկխոսության մասին արտահայտություններին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

ՆԱՏՕ-ի երկրների ԱԳՆ նախարարների ընթրիքի ժամանակ` Մոսկվայի հետ հարաբերությունների վերաբերյալ հնչած արտահայտությանն ի պատասխան, թե «տանգոն պետք է երկուսով պարել», ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ասել է, որ Լավրովի հետ տանգո չէր պարի։

«Ինձ եւս մայրիկս արգելել է տղաների հետ պարել», - ամերիկացի քաղաքական գործչին ի պատասխան ասել է Lավրովը։

Ռուս նախարարի խոսքով՝ եթե Թիլերսոնը զգում է, որ դեռ բոլորի հետ չի կարող պարել, ապա Ռուսաստանում պատրաստ են օգնել։

«Նա շատ փորձառու մարդ է։ Վստահ եմ՝ արագ կսովորի», - նշել է Լավրովը։

ՌԴ–ն Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելով ընկել է ահաբեկիչների հարվածի տակ. Փորձագետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան