Սենատորները պահանջում են ստուգել Ադրբեջանում Թրամփի ընկերության գործունեությունը
Մի խումբ սենատորներ նամակ է հասցեագրել գլխավոր դատախազին, ՀԴԲ տնօրենին ու ֆինանսների նախարարին՝ խնդրելով հետաքննել ԱՄՆ նախագահի ընկերության գործունեությունը Ադրբեջանում՝ կոռուպցիոն խախտումների ու Իրանական հեղափոխության պահակների կորպուսի հետ կապերի կասկածանքի կապակցությամբ, գրում է New Yorker –ը՝ վկայակոչելով նամակը։
Սենատորներ Շերոդ Բրաունը, Սայենն Ֆայնսթայնն ու Բեն Քարդին իրենց ստորագրած նամակով պահանջում են գերատեսչությունների ղեկավարներից ստուգել Բաքվում Trump Organization ընկերության հյուրանոցի շինարարության մասին նյութը, որը հրապարակվել էր մարտի կեսերին ամսագրի կայքւոմ։
Այդ հոդվածում ասվում էր, որ Թրամփի ընկերության գործընկերները գործարարներ Անար ու Էլթոն Մամեդովներն են, Տրանսպորտի նախարարի ազգականները։ Էլթոն Մամեդովը բացի այդ նաեւ խորհրդարանի պատգամավոր է։ Լրագրողների կարծիքով, այս հանգամանքները վկայում են այն մասին, որ Թրամփի ընկերությունը խախտել է ամերիկյան օրենսդրությունը, որը արգելում է որեւէ օգուտ ապահովել օտարերկրյա իշխանությունների ներկայացուցիչներին՝ պատասխան արտոնությունների ակնկալիքով։
Սենատորները նաեւ խնդրում են ԱՄՆ ֆինանսների նախարարին հետաքննել Trump Organization–ի հնարավոր կապերը ադրբեջանական շինարարական ընկերության հետ, որը իբրեւ կապակցված է Իրանի հեղափոխության պահակներ կորպուսի հետ, որը ամերիկյան գերատեսչության պատժամիջոցային ցանկում է գտնվում։