9.06.2025
Մերկելը Թուրքիային զսպվածության կոչ է արել
17.03.2017
Մերկելը Թուրքիային զսպվածության կոչ է արել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի պատրաստվում Թուրքիայի սադրանքի մեջ ներքաշվել: Այս մասին Մերկելն ասել է Saarbruecker Zeitung պարբերականի հետ զրույցում: Անդրադառնալով Նիդերլանդների հասցեին Թուրքիայի պաշտոնական շրջանակների կողմից հնչեցված հայտարարություններին ու մեղադրանքներին` Մերկելը հայտնել է, որ իրենք շարունակելու են աջակցել հոլանդական կողմին: «Նիդերլանդներն ունեն մեր լիակատար աջակցությունը, ես դա բացեիբաց հայտարարեցի Թուրքիայից եկած մեղադրանքներից հետո: Անհրաժեշտ է վերջ տալ այդ մեղադրանքներին: Հոլանդացիները շատ են տուժել նացիստներից: Այսօր նրանց նացիզմի մեջ մեղադրելն անընդունելի է»,- ասել է նա: Մերկելը նշել է, որ Թուրքիայի քաղաքացիների իրավունք ունեն ազատ կամարտահայտվեն կայանիք սահմանադրակաn հանրաքվեին և դեմ է նրանց նկատմամբ որևէ ճնշումների գործադրմանը դրսից։