Ռուսաստանի աջակցությամբ Սիրիան ԱՄՆ-ի կողմից հնարավոր նոր հարձակումներից պաշտպանվելու միջոց կգտնի: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Միքդադը:«Կարող եմ հաստատել, որ մեր ռուս ընկերների աջակցությամբ Սիրիան միջոց կգտնի նման հրթիռներից կամ ագրեսիայի կրկնության փորձերից պաշտպանվելու համար»,- ասել է Միքդադը:Նրա խոսքով՝ Սիրիայում ԱՄՆ-ի հարվածների հետ կապված իրավիճակում Ռուսաստանն «իրեն ռացիոնալ դրսեւորեց» եւ ինքնատիրապետում ցուցաբերեց:Սիրիացի պաշտոնյան նշել է, որ Դամասկոսն ու նրա դաշնակիցները «մտադիր չեն սպառնալ ԱՄՆ-ին կամ աշխարհում անվտանգությանը», բայց կարող են պաշտպանել Սիրիայի ինքնիշխանությունն ու անկախությունը: