24.11.2024
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆոտո՝ ՌԲԿ
prev Նախորդ նորություն

Էրդողանը մեկնում է Հնդկաստան Ցեղասպանության մեղքը խղճին. Indian Express

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 30-ին մեկնել է Հնդկստան, որտեղ հանդիպելու է վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Այս մասին գրում է Indian Express պարբերականը «Էրդողանը մեկնում է Հնդկաստան Ցեղասպանության մեղքը խղճին» խորագրով հոդվածում:

Պարբերականը հիշեցնում, որ օրեր առաջ Հայաստնում էր Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին, որը Երևանում այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Սա ողբերգություն է, աննկարագրելի տառապանք, որը մարդկանց մարդիկ են պատճառել», – ասել է Հնդկաստանի փոխնախագահը:

Սա Էրդողանի առաջին այցն է Հնդկաստան Թուրիքայում 2016թ. հեղաշրջման փորձից հետո, գրում է հոդվածագիրը, և փաստում, որ Նյու Դելիին զայրացնում է Քաշմիրի տարածքի շուրջ վեճում Պակիստանին սատարելու Թուրքիայի դիրքորոշումը, ուստի Հնդկաստանը որոշել է գործել:

Պաշտոնական Նյու Դելին մտադիր է Էրդողանին դժգոհություն հայտնել այն կապակցությամբ, որ թուրքական կողմը ֆինանսական միջոցներ և մասնագետներ է տրամադրել Պակիստանի կողմից հսկվող Քաշմիրի ենթակառուցվածքների զարգացման համար:

Առաջին քայլը Հնդկաստանի փոխնախագահի այցելությունն էր Ծիծեռնկաբերդ, իսկ դիվանագիտական հաջորդ հարվածը Էրդողանի այցից ժամեր առաջ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի այցելությունն էր Նյու Դելի: Նարենդրա Մոդին հստակ ասել է, որ Հնդկաստանը սատարում է Կիպրոսի ինքնիշխանությանը՝ ասվում է հոդվածում: