24.11.2024
Էրդողան. Թուրքիան եւ Հնդկաստանը կարող են հրաժարվել դոլարից
prev Նախորդ նորություն

Մոսկվա-Բանգկոկ չվերթի տուժածների թվում է նաև հայկական ազգանունով մեկ անձ

Թաիլանդում ՌԴ դեսպանատունը հրապարակել է տուժած ռուսաստանցիների ցանկը, որոնք հոսպիտալացվել են Մոսկվա-Բանգկոկ չվերթի ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի հետևանքով: 15 ազգանունների մեջ առկա է նաև մեկ հայկական ազգանուն՝ 1982 թվականին ծնված Տատյանա Ավետիսյան:


Նշվում է, որ բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց տարբեր աստիճանի վնասվածքներով՝ հիմնականում կոտրվածքներ: Ոմանց անհրաժեշտ է վիրահատություն: Ներկայումս հոսպիտալացված է 15 ռուսաստանցի:


Հիշեցնենք, մայիսի 1-ին ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը, որն իրականացնում էր Մոսկվա-Բանգկոկ չվերթը, վայրէջքից 40 րոպե առաջ հայտնվել է ուժեղ տուրբուլենտության կարճաժամկետ գոտում, ինչի հետևանքով մի շարք ուղևորներ են տուժել: