4.04.2026
Մոսկվա-Բանգկոկ չվերթի տուժածների թվում է նաև հայկական ազգանունով մեկ անձ
prev Նախորդ նորություն

«Էրդողանը Հնդկաստանում է՝ Ցեղասպանության մեղքը խղճին». The New Indian Express

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին մայիսի 1-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում պետք է ընդունի վարչապետ Նարենդրա Մոդին:


Ենթադրվում է, որ երկու ղեկավարները կքննարկեն քաղաքական և տնտեսական համագործակցությանն, ինչպես նաև հակաահաբեկչական պայքարին առնչվող հարցեր:


Մինչդեռ, ինչպես The New Indian Express պարբերականի մեկնաբան Ռիտու Շարմանն է նշում, «Էրդողանը Հնդկաստան է մեկնում՝ Ցեղասպանության մեղքը խղճին»: Հոդվածը որոշ կրճատումներով ներկայացնում է Ազատությունը:


Վերլուծաբանները հիշեցնում են, որ ընդամենն օրեր առաջ՝ ապրիլի 25-ին, Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին Երևանում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:


«Սա ողբերգություն է, աննկարագրելի տառապանք, որը մարդիկ մարդկանց են պատճառել», - ասել է Հնդկաստանի փոխնախագահը:


Հնդիկները հրաշալի գիտակցում են, որ այդպես գործնականում ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ զայրացնում են թուրքերին, ովքեր կտրականապես մերժում են հայերին կոտորելու փաստը:


Նյու Դելիի քաղաքական շրջանակներում ենթադրում են, որ դա Անկարային հասցեագրված անուղղակի, բայց ցավոտ ուղերձ է, Հնդկաստանին զայրացնում է Քաշմիրի տարածքի շուրջ խճճված վեճում Պակիստանին սատարելու Թուրքիայի դիրքորոշումը:


Նյու Դելիում մտադիր են Էրդողանին դժգոհություն հայտնել այն կապակցությամբ, որ թուրքական կողմը ֆինանսական միջոցներ և մասնագետներ է տրամադրել Պակիստանի կողմից հսկվող Քաշմիրի ենթակառուցվածքների զարգացման համար:


Դիվանագիտական հաջորդ հարվածը՝ Էրդողանի այցից ժամեր առաջ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսին Նյու Դելիում ընդունելն է: Նարենդրա Մոդին հստակ ասել է, որ Հնդկաստանը սատարում է Կիպրոսի ինքնիշխանությանը:


Նշենք նաև, որ մայիսի 3-ին Էրդողանը կմեկնի Սոչի, որտեղ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Նա մաղշե» (Առաջ) շարժման հիմնադիր Էմանուել Մակրոն, Ֆոտո՝ www.independent.co.uk
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար