Իրանը ապակայունացնող դեր է կատարում տարածաշրջանում։ Այս մասին հայտնել է Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթթիսը՝ Սաուդյան Արաբիայի ղեկավարության հետ հանդիպումից հետո, հայտնում է Reuters–ը։Նրա խոսքով, տարածաշրջանում Իրանի ազդեցությունը կհաղթահարվի Եմենում ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցությունների միջոցով հակամարտության լուծումն ապահովելու համար։ «Որ կողմ էլ դուք նայեք, տարածաշրջանում որտեղ խնդիրներ կան, այնտեղ կա նաեւ Իրանը»,- ասել է Մաթթիսը: Նա նաև հավելել է, թե անհրաժեշտ է կանխել Իրանի ապակայունացնող փորձերը։