9.06.2025
Էրդողան. Թուրքիան եւ Հնդկաստանը կարող են հրաժարվել դոլարից
01.05.2017
Էրդողան. Թուրքիան եւ Հնդկաստանը կարող են հրաժարվել դոլարից

Թուրքիան եւ Հնդկաստանը կարող են քննարկել առեւտրում փոխհաշվարկների ժամանակ դոլարից հրաժարվելու եւ ազգային արժույթներին անցնելու հարցը: Այս մասին թուրք-հնդկանան բիզնես ֆորումի ժամանակ՝ մայիսի 1-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: «Արտահանման եւ ներմուծման օպերացիաները կարող են իրականացվել ազգային արժույքներով, ինչը կնվազեցնի արժութային կուրսի տատանումների բացասական ազդեցությունը»,- ասել է Էրդողանը, որի մասին հայտնում է Անադոլու գործակալությունը: Նրա խոսքով, առեւտրում ազգային արժույթներով փոխհաշվարկներին անցումը դրական ազդեցություն կունենա երկու պետությունների տնտեսությունների վրա: Վերջինս նշել է, որ երկու պետությունների առեւտրային հարաբերություններում կա չիրացված ներուժ: «Եկել է ժամանակը երկու երկրների միջեւ մասշտաբային տնտեսական փոխգործակցության հաստատման համաձայնագրի նախագծի քննարկման համար»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ ատոմային էներգետիկան կարող է դառանալ ապագա համագործակցության ոլորտներից մեկը: