Մայիսի 7-ին Սամարայի շրջանի Մեխզավոդ գյուղում փոխհրաձգություն է տեղի ունեցել տեղի բնակիչների և հայերի միջև: «Վոլգա նյուզ»-ի հաղորդմամբ, նախնական տվյալներով երեք հայաստանցիներ վիճել են երեք տեղի բնակիչ երիտասարդների հետ 1000 ռուբլու համար, ինչի արդյունքում վերջիններս կրակ են բացել: Նույն օրը երեկոյան հայերը դիմել են բժշկական օգնություն ստանալու համար. երկուսին բժիշկները անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելուց հետո ուղարկել են տուն, իսկ երրորդը, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «Սպանություն» հոդվածով: Կասկածյալների նկատմամբ, որոնց թվում է նաև մեկ անչափահաս, հետախուզում է հայտարարվել: