22.04.2025
ԱՄՆ-ն դուրս եկավ կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագրից
prev Նախորդ նորություն

Մեդվեդեւը չեղարկել է Թուրքիայից մատակարարվող մթերքի սահմանափակումները

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեսեւը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ չեղարկվում են Թուրքիայից մատակարարվող մթերքների սահմանափակումները, հաղորդում է Gazeta-ն։

«2015 թվականի նոյեմբերի 30-ին Կառավարության №1296 որոշմամբ հաստատվել է Թուրքիայի Հանրապետությունից ներկրվող գյուղմթերքի, հումքի ու պարենի ցուցակը, որոնց ներկրումը Ռուսաստան արգելված է 2016 թվականի հունվարի 1-ից»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ հրամանագրի համաձայն՝ ցուցակից հանել են սառեցված միսը, հավի եւ հնդկահավի ենթամթերքները, թարմ կամ սառեցված, ինչպես նաեւ մարինացված վարունգը, թարմ խնձորը, տանձը, խաղողը, մորին ու ելակը։

Հրանտ Բագրատյան. Առջևում նոր տնտեսական ճգնաժամ է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան