9.06.2025
Պուտին, Թրամփ, Էրդողան․ Մերկելին շրջապատել են
prev Նախորդ նորություն

Տիգրան Սարգսյան. Աշխարհին սպառնում է գյուղատնտեսական ապրանքների դեֆիցիտ

Համաշխարհային տնտեսությանը առաջիկա 20 տարիներին սպառնում է գյուղատնտեսական ապրանքների դեֆիցիտ: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:


Նրա խոսքով, դա նշանակում է, որ Եվրասիական տնտեսական միությունը ունի լրջագույն ներուժ իր շուկաների զարգացման համար: 


Տիգրան Սարգսյանը նաև ասել է, որ այսօրվա բանակցային գործընթացներում ամենից շատ քննարկվող հարցերը վերաբերում են հենց գյուղատնտեսական ապրանքների ներմուծմանն ու արտահանմանը: ԵԱՏՄ անդամ-պետություններում արտադրվող ապրանքները, ըստ ԵՏՀ նախագահի, ճանաչելի են շուկաներում, իսկ այն հանգամանքը, որ այդ երկրների գյուղատնտեսությունը զարգանում է արագ տեմպերով, խոսում է մատակարարումների ավելացման լայն հնարավորությունների մասին: 

ԱՄՆ-ն դուրս եկավ կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագրից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը