22.04.2025
Կալիֆորնիայում նոր օրինագծով արգելել են ներդրումներ կատարել Թուրքիայում
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն խստացրել է վիզաների տրամադրման կարգը. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափը խստացրել է ամերիկյան վիզաներ տրամադրելու համար նախատեսված ստուգման կարգը՝ հաստատելով նոր հարցաթերթիկը։ Այն մի շարք նոր կետեր է ներառում, այդ թվում՝ նաեւ նշել այն անունը, որով դիմորդը գրանցված է սոցկայքերում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Համաձայն նոր կարգի՝ ԱՄՆ հյուպատոսարանների աշխատակիցները դիմորդներից կպահանջեն բոլոր արտասահմանյան անձնագրերի համարները, անունը, որով դիմորդը գրանցված է սոցկայքերում եւ որոնցից օգտվել է վերջին հինգ տարում, ինչպես նաեւ 15 տարվա ընթացքում մանրամասն կենսագրությունը։

Հարցաթերթիկում այդ հարցերը նշված են որպես ոչ պարտադիր։ Սակայն նշված է նաեւ, որ պատասխանի բացակայությունը կարող է հանգեցնել վիզայի ուշացմանը կամ մերժմանը։

Փորձագետ. Մաքրոնը «թքել» է Թրամփի և ԱՄՆ–ի ուղղությամբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան