Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշում է կայացրել Պաղեստինին ԵԱՏՄ-ի հետ առեւտրի արտոնյալ պայմաններ տրամադրելու մասին։ Այս մասին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ТАСС»-ը։ «Հույս ունենք, որ երկկողմանի առեւտրային կապերի վրա դրական ազդեցություն կթողնի ԵՏՀ-ի որոշումը՝ Պաղեստինը սակագնային արտոնությունների միասնական համակարգի օգտատերերի ցանկում ներառելու մասին։ Հիմա մի շարք պաղեստինյան ապրանքներ ԵԱՏՄ տարածք ներկրվելու ժամանակ կազատվեն մաքսատուրքերից»,- նշել է Պուտինը։ Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ այժմ աշխատում է ռուս-պաղեստինյան միջպետական հանձնաժողով, որը պետք է լուծի ապրանքաշրջանառության աճի և ներդրումային համագործակցության հարցերը։