24.11.2024
Ֆրենսիս Ֆուկույամա. ԱՄՆ–ի ու Եվրոպայի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակում
prev Նախորդ նորություն

Մոլդովան արտաքսում է ՌԴ հինգ դիվանագետների. երկրում հասունանում է նոր ճգնաժամ

Մոլդովայի իշխանությունները հայտարարել են երկրից հինգ ռուս դիվանագետների արտաքսման մասին: Այդ մասին հայտնել են հանրապետության արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի նախարարությունում:


Այս պահին ոչ մոլդովական, ոչ էլ ռուսական կողմը չեն հայտնում «անցանկալի անձ» հայտարարված դիվանագետների ինքնությունը: «Մենք ստացել ենք համապատասխան փաստաթուղթ և այն ուսումնասիրում ենք: Դեռևս ոչնինչ չենք մեկնաբանի»,- հայտնել է գործակալությանը Մոլդովիայում Ռուսաստանի դեսպան Ֆարիտ Մահամետշինը:


Միեւնույն ժամանակ այս քայլն արաջացրել է Մոլդովայում ներքաղաքական սկանդալ: Այդ երկրի նախագահ Իգոր Դոդոնը, ով կողմ է արտահայտվում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, սուր քննադատության է ենթարկել ԱԳՆ-ի քայլը՝ անվանելով այն «չմտածված», քանի որ չեն հաշվարկված երկրի համար հնարավոր «բացասական հետեւանքները»:


«Ուզում եմ ձեզ վսահեցնել, որ խորապես վրդովված եմ մոլդովական դիվանագիտության ներկայացուցիչների կողմից տվյալ ոչ բարյացակամ քայլով ու կտրականապես դատապարտում եմ այն»,- հայտնել է Դոդոնը։


Նա հավելել է, որ դիվանագետների արտաքսումը համարում է վրդովեցուցիչ քայլ «մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի նկատմամբ»։


«Դա ամենայն հավանականությամբ արվել է արեւմուտքի հրամանով, գուցե նույնիսկ օվկիանոսի մյուս կողմից, նրանց հրամանով, ովքեր մտահոգված են , որ Նախագահության ու Կրեմլի միջեւ վերջապես ձեռք է բերվել կառուցողական ու արդյունավետ երկխոսություն»,- ենթադրել է Մոլդովայի նախագահը։


Հատկանշական է, որ մոլդովան պառլամենտական պետություն է, և այս պարագայում նախագահն էական ազդեցություն չի կարող ունենալ իրավիճակի վրա: Նախագահը, որ ներկայացվում է սոցիալիստական բլոկը կողմ է ՌԴ-ի հետ կապերի վերկանգնմանը, սկայն երկրի արտաքին քաղաքական ուղենիշը որոշում է կառավարությունն ու խորհրդարանը: Այդ կառույցները դեռեւս եվորպամետ ուժերի վերհսկողության տակ են:


ՌԴ ԱԳՆ-ից հաստատել են Մոլդովայում հին ռուսաստանցի դիվանագետներին «անցանկալի անձ» հայտարարելու մասին լուրը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա հայտարարել է, որ Մոսկվան դեռ հանդես կգա պատասխան քայլով, սակայն ըստ նրա, սա ոչ թե «Ռուսաստանի» այլ այդ երկրի ներսում ծավալվող ներքաղաքական իրադարձություններով է պայմանավորված:


Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ նմանատիպ դիվանագիտական դեմարշ արեց Ռուսաստանի դեմ Էստոնիան՝ Նարվա քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Դմիտրի Կազյոնովին և հյուպատոս Սերգեյ Սուրգաևին հայտարարելով անցանկալի անձ: Ռուսաստանի ԱԳՆ-ն Տալլինի որոշումն անվանեց «հերթական ոչ բարեկամական և ոչնչով չհիմնավորված գործողությունը» և խոստացել դրան պատասխան տալ: