Գերմանիայի ԱԳ նախարար․ ԱՄՆ-ն Թրամփի օրոք թուլացել է
Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը համարում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ն թուլացրել է դիրքերը որպես առաջատար արեւմտյան տերություն: Այս հայտնում է Der Spiegel ամսագիրը։ Դիվանագետի կարծիքով, խոսքը «որպես կարեւոր ազգ ԱՄՆ-ի դիրքերի զիջման մասին է»։
Գաբրիելի խոսքով «Մեծ յոթնյակի» ձախողված գագաթնաժողովը, ցավոք, «դարձել է ազդանշան, որ միջազգային ասպարեզում ուժերի հարաբերակցությունը փոխվել է». «Արեւմուտքը ավելի է փոքրացել»,- շեշտել է նա։
Նաեւ Գաբրիելը կոշտ քննադատել է ԱՄՆ ներկա քաղաքականությունը։
«Միգրացիայի նման խնդիրները ավելի են խորանում, քանի որ ԱՄՆ-ն երես է թեքել արեւմտյան կոնսենսուսից»։
Նախարարի խոսքով, ներկա միգրացիան պայմանավորված է երեք գործոններով՝ կլիմայի փոփոխություններ, պատերազմներ, նաեւ քաղաքական ու կրոնական հետապնդումներ։ «Ամերիկյան ինքնամեկուսացման պատճառով այդ խնդիրները ավելի են խորանում»,- վստահ է դիվանագետը։ Բացի դրանից Գաբրիելը քննադատել է կլիմայի մասին համաձայնագրից ԱՄՆ–ի հեռանալը։
«Թրամփի վարչակազմը ուզում է դուրս գալ կլիմայի մասին համաձայնագրից, ավելացնել ռազմական ներկայությունը ճգնաժամային տարածաշրջաններում ու երկրի մուտքն արգելել կրոնական որոշակի շրջանակի մարդկանց։ Եթե եվրոպացիները այսօր չդիմակայեն դրան, միգարնտների հոսքը դեպի Եվրոպա կավելանա։ Նա, ով չհակազդի ԱՄՆ քաղաքականությանը, կդառնա մասնակից»,- հայտնել է Գաբրիելը։
«Նա, ով կարագացնի կլիմայի փոփոխությունը շրջակա միջավայրի պաշտպանությանը իր քիչ մասնակցությամբ , ով զենք է վաճառում թեժ կետերին ու չ ի ուզում կրոնական հակամարտությունները քաղաքական ուղով լուծել, նա սպառնալիք է ստեղծում Եվրոպայիխաղաղությանը,- փաստել է Գաբրիելը,- ԱՄՆ կառավարության անհեռատեսական քաղաքականությունը չի համապատասխանում ԵՄ երկրների շահերին»։