29.03.2024
Անկարան փորձում է հասնել Մոսկվայի կողմից պատժամիջոցների ամբողջական չեղարկմանը
19.04.2017
Անկարան փորձում է հասնել Մոսկվայի կողմից պատժամիջոցների ամբողջական չեղարկմանը

Թուրքիայի կառավարական պատվիրակությունը՝ փոխվարչապետ Մեհմետ Շիմշեկի ղեկավարությամբ, Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ քննարկել է պատժամիջոցների ամբողջական չեղարկման հարցը։Թուրքական պատվիրակությունը, որի կազմում էր էկոնոմիկայի նախարար Նիխատ Զեյբեկչին, Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի ու նրան ուղեկցող պատվիրակության հետ։«Հանդիպումն անցել է արդյունավետ։ Մենք բոլոր հարցերը քննարկել ենք։ Մայիսի սկզբում կկայանա եւս մեկ հանդիպում, որի ընթացքում որոշում կկայացվի»,- գրել է Շիմշեկը հանդիպման արդյունքներով։Զեյբեկչին էլ գրել էր, որ թուրքական պատվիրակությունը Մոսկվայում է, որպեսզի հասնի Մոսկվայի ու Անկարայի երկկողմ հարաբերությունների զարգացմանը, այդ թվում առեւտրի ոլորտում։ Հանդիպման մանրամասները չի հայտնել։Բանակցությունների ընթացքում պետք է քննարկվեր Թուրքիայից բանջարեղենի ու մրգերի ներմուծման արգելքի չեղարկումը։ Միաժամանակ օրակարգում են Թուրքիայի քաղաքացիներին աշխատանքի ընդունելու ու ավտոմոբիլային բեռնափոխադրումների ոլորտում գործող սահմանափակումների չեղարկումը, նաեւ վիզաների հանձնման նախկին կարգի վերակագնումը։

Նորություններ գործընկերներից