20.04.2025
ԱՄՆ Կոնգրես Թուրքիային դատապարտող բանաձև է ներկայացվել
prev Նախորդ նորություն

Խաչատուրով. ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնն առաջիկայում կսկսի աշխատանքը

Հավաքական ավտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Ճգնաժամային արձագանքման կենտրոնն առաջիկայում կսկսի աշխատանքը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Նա նշել է, որ արտաքին ագրեսիայի հետ կապ չունեցող մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ հավաքական անվտանգության կարեւոր բաղկացուցիչը 2010 թվականին ստեղծված եւ զարգացող ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմն է:

«Այս աշխատանքի շրջանակում իրականացվում է Կազմակերպության եւ անդամ երկրների կանոնադրական մարմինների գործառնության ալգորիթմների օպտիմալացում՝ հակաճգնաժամային խնդիրների լուծման, այդ թվում՝ օգնության բոլոր տեսակների ցուցաբերման համար: Այս ոլորտում Կազմակերպության ջանքերի արդյունավետության մեծացմանը կնպաստի առաջիկայում ՀԱՊԿ-ի Ճգնաժամային արձագանքման կենտրոնի աշխատանքի մեկնարկը»,- ընդգծել է Խաչատուրովը:

Վաշինգտոնի ծեծկռտուքի «էխոն». Էրդողանի մուտքը ԱՄՆ-ը կարող են արգելել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար