ՆԱՏՕ-ի երկրները ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ 2 տոկոս կավելացնեն
ՆԱՏՕ-ի երկրները ընդունել են ազգային ծրագրեր՝ ռազմական ծախսերը մինչեւ ՀՆԱ 2 տոկոս ավելացնելու մասին։ Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այդ ծրագրերի իրականացման առաջին գնահատումը կանցնի դեկտեմբերին՝ ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Նաեւ ՆԱՏՕ-ի 28 անդամների պետությունների ու կառավարությունների ղեկավարները որոշել են ստեղծել տեղեկությունների փոխանակման հակաահաբեկչական կենտրոն Բրյուսելում։ «Մենք որոշել ենք մեր շտաբ բնակարանում ստեղծել հակաահաբեկչական հետախուզության նոր բջիջ»,- ասել է նա։ Սթոլթենբերգի խոսքով, կառույցը կունենա նոր համակարգող։
Բացի դրանից Սթոլթենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն ընդլայնելու է աջակցությունը ու հետագայում միանալու է ԱՄՆ ղեկավարած կոալիցիային, որը Սիրիայում ու Իրաքում գործողություններ է իրականացնում ԻՊ-ի դեմ։
«Լինել կոալիցիայի անդամ՝ չի նշանակում, որ ՆԱՏՕ-ն մասնակցելու է ռազմական գործողություններին, սակայն դա հզոր ազդանշան է ահաբեկչության դեմ միջազգային պայքարին մեր հանձնառության մասին, ՆԱՏՕ-ն հնարավորություն կստանա մասնակցել քաղաքական որոշումների մշակմանը», - նշել է Սթոլթենբերգը։