24.11.2024
ՆԱՏՕ-ի երկրները ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ 2 տոկոս կավելացնեն
prev Նախորդ նորություն

Եվրոպացիները չեն հավատում Լեհաստանի և Մերձբալթյան երկրների հանդեպ «ռուսական սպառնալիքին»

Լեհաստան և Բալթյան երկրներ ռուսական ներխուժման հավանականության վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարություններին իտալացիները, գերմանացիներն ու ֆրանսիացիները չեն վստահում, այն դեպքում, երբ բրիտանացիներն ու ամերիկացիները այլ տեսակետ ունեն, ցույց է տվել Sputnik.Կարծիք հարցումը, որը Ifop ընկերությունն անցկացրել է Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի համար՝ Բրյուսելում կայանալիք դաշինքի գագաթնաժողովի նախաշեմին։

Իտալիայում և Գերմանիայում հարցվածների մեծ մասը (69% և 60% համապատասխանաբար) և ֆրանսիացիների գրեթե կեսը չեն հավատում, որ Ռուսաստանը Լեհաստանն ու Բալթյան երկրները զավթելու մտադրություն ունի։ Նման տեսակետ ունեն հիմնականում բարձրագույն կրթություն ունեցող ավագ սերնդի ներկայացուցիչները։ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, հակառակը, կրթված մարդիկ չեն բացառում Ռուսաստանի ներխուժումը Արևելյան Եվրոպա։ Նման պնդմանը համաձայնել են բրիտանացիների 43%-ը և ամերիկացիների, հիմնականում դեմոկրատների՝ 55%-ը։

Հարցումն անցկացրել է IFop ընկերությունը Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում և Մեծ Բրիտանիայում 2017 թվականի ապրիլի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, ապրիլի 21-ից 27-ը` ԱՄՆ-ում։ Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 4005 մարդ։ Ընտրանքն իրականացվել է ըստ հարցվածների սեռի, տարիքի և բնակության վայրի։

2016 թվականի հունիսին ՆԱՏՕ-ն «ռուսական պոտենցիալ ագրեսիայից» պաշտպանվելու պատրվակով հայտարարել էր Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում և Լեհաստանում չորս գումարտակների տեղակայման մասին։ Մոսկվան, իր հերթին, բազմիցս ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք հարձակում չի գործելու դաշինքի որևէ երկրի վրա։ Ինչպես նշել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, ՆԱՏՕ-ում այդ մասին լավ գիտեն, սակայն օգտվում են առիթից, որպեսզի ավելի շատ զորք տեղակայեն ռուսական սահմանին։