21.04.2025
Եվրոպացիները չեն հավատում Լեհաստանի և Մերձբալթյան երկրների հանդեպ «ռուսական սպառնալիքին»
prev Նախորդ նորություն

Հրդեհ Մարսելում. մահացել է երեք հայ, նախնական տեղեկություններով՝ ՀՀ քաղաքացիներ են

Ֆրանսիայի Մարսել քաղաքի թաղամասերից մեկում մայիսի 25-ին հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով մահացել են 3 հայ՝ մեկ ընտանիքից: Նախնական տեղեկություններով նրանք Հայաստանի քաղաքացիներ են:


«Արեւելք» կայքի հարցմանն ի պատասխան՝ գերատեսչությունից տեղեկացրել են, որ 3 մահացածներից բացի եւս մեկ հոգի այրվածքներով գտնվում է հիվանդանոցում: Հրդեհի պատճառն ու այլ մանրամասներ պարզվում են:


Տեղեկությունը հաստատել են նաեւ ՀՀ ԱԳՆ-ից՝ տեղեկացնելով, որ մահացածներն են Սամանտա Քոչարյանը, Արսեն Քոչարյանի կինը և երկու տարեկան թոռնիկը՝ Ալիսոն: Իսկ Արսեն Քոչարյանն այրվածքներով գտնվում է հիվանդանոցում:


Armtimes.com-ը գրում է, որ ըստ ֆրանսիական աղբյուրների՝ զոհերի թիվը չորսն է: 

Վաշինգտոնի ծեծկռտուքի մասին ԱՄՆ Հայ դատի գրասենյակի տնօրենը վկայություն կտա Կոնգրեսում
Հաջորդ նորություն next
 Фото: live24.am
21.04.2025
Արցախցիների խումբը հանդիպել է նախագահ Շահրամանյանի հետ «թալանի» հարցի քննարկման նպատակով