Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին երկրի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների թվում է, իսկ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադի դիմումը չի ընդունվել։Ինչպես հայտնել են ՆԳ նախարարությունում` Իրանի նախագահի պաշտոնի գրանցված թեկնածուները վեցն են. Հասան Ռոհանին, Մոստաֆա Ակա-Միրսալամը, Իշհաք Ջահանգիրին, Մոհամադ Բաքեր Քալիբաֆը, Սայեդ Իբրահիմ Ռաիսին և Մոստաֆա Հաշեմի-Թաբան:Իրանի նախագահական ընտրությունները պլանավորված է անցկացնել 2017 թվականի մայիսի 19-ին: Երկրի նախագահ կդառնա այն թեկնածուն, ով կստանա ընտրողների ձայների ավելի քան 50%-ը: Եթե դա ոչ մի թեկնածուի չհաջողվի՝ տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը: