24.11.2024
Bild․ Ավելի քան 6 մլն փախստական մտադիր է Եվրոպա մեկնել
prev Նախորդ նորություն

NYT․ Եվրոպական առաջնորդները հույս ունեն շահել Թրամփի բարեհաճությունը

«Բրյուսելը, որը Թրամփը անվանել է «դժոխային խորշ», ԵՄ-ն, որը նա համարում է «Գերմանիայի զենքը» ու «հնացած» ՆԱՏՕ-ն նյարդայնացած սպասում են ԱՄՆ նախագահի ժամանելուն, ինչպես Երկրի բնակիչները կարող էին սպասել երկնաքարի հարվածին, -գրել է Սթիվեն Էրլանգերը The New York Times-ում,- Անվտանգությունը շատ խիստ է պահպանվելու, մանավանդ Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Ոստիկայական սպաները ամբողջ Բելգիայի տարածքից ու հարեւան երկրներից Բրյուսել են տեղափոխվել»։

«Սակայն այդ երկօրյա այցը, որի ընթացքում լինելու են միտումնավոր կարճատեւ ու համեստ բովանդակությամբ հանդիպումներ, արդեն իսկ մեծ անհանգստություն ու ցածր ակնկալիքներ է առաջացնում,- ասվում է հոդվածում,- հոգնեցուցիչ իննօրյա ուղեւորությունից հետո Թրամփի համար դա հնարավորություն է հանդիպել ու ողջունել մոտ 30 եվրոպացի առաջնորդների, առանց առանձնապես լարվելու։ Եվրոպացիների համար էլ դա հնարավորություն է համոզել Թրամփին ավելի լավ հասկանալ ԵՄ-ի ու Հյուսիսատլանտյան դաշինքի կարեւորությունը խաղաղության պահպանման համար»։

«Նրանք հույս ունեն ստանալ Թրամփի աջակցությունը ու գովասանքը։ ՆԱՏՕ-ն հույս ունի, որ ԱՄՆ նախագահը հրապարակավ կհայտնի, որ աջակցում է Կանոնադրության 5-րդ հոդվածը՝ հավաքական պաշտպանությանը դաշինքի նվիրվածության մասին։ Չնայած Թրամփն ասել է, որ այլեւս ՆԱՏՕ-ն հնացած չի համարում, քանի որ դաշինքը նրա քննադատությունից հետո կարծես թե սկսել է բարեփոխվել, բայցրայնպես նա երբեք ի աջակցել 5-րդ հոդվածը։ Դրա փոխարեն նա խոսել է որ ԱՄՆ- ի վերաբերմունքը դաշինքին պայմանավորված է նրանով, թե որքանով անդամ երկրները «կփակեն իրենց հաշիվները»։

Հինգշաբթի, ճաշկերույթի ժամանակ, որի ընթացքում ենթադրվում է , որ 5 րոպեանոց ելույթներ կհնչեն, Թրամփի առաջ ելույթ կունենան 29 պետությունների ու կառավարությունների ղեկավարները ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։ Հավանաբար, կքննարկվեն Աֆղանստանն ու ԻՊ-ի դեմ պայքարը, բայց որոշումներ չեն կայացվի, համարում է հեղինակը։

Մինչեւ ճաշկերույթը նախատեսված է ՆԱՏՕ-ի նոր շենքի առջեւ երկու հուշարձանների բացման արարողությունը, որը Թրամփին հնարավորություն կտա հրապարակավ մի քանի նախապատրաստաված հայտարարություն անել։ Նատոյական չինովնիկները, որոնք նախընտրել են չհայտնել իրենց անունները, հույս են հայտնել, որ Թրամփի ելույթում կհնչեն «5-րդ հոդված» կախարդական բառերը», գրում է Էլլանգերը։

ՆԱՏՕ-ի չինովնիկները հույս ունեն, որ Թրամփը կխոսի 5-րդ հոդվածի մասին, որը հանուն ԱՄՆ պաշտպանության միայն մեկ անգամ է գործարկվել ԱՄՆ-ում 2001-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Այդ ժամանակ Աֆղանստանում մարտնչելիս զոհվել են ավելի քան հազար նատոյական զինծառայողներ, ասվում է հոդվածում։