Պեսկովը հաստատել է. Պուտնն ու Թրամփը կքննարկեն սիրիական հակամարտությունը
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դիմտրի Պեսկովը հաստատել է լրատվամիջոցների տարածած լուրն առ այն, որ առաջիկայում կկայան Վլադիմիր Պուտնի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սիրիայի հարցով հեռախոսազրույցը:
«Այո, մենք դա հաստատնում ենք», - ասել է Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Ավելի վաղ «Reuters»-ը հայտնել էր, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր՝ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Թրամփի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի փոխանցմամբ՝ 2 տերությունների ղեկավարները կքննարկեն սիրիական հակամարտությունը և Մոսկվայի կողմից այդ երկրի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմին ցուցաբերվող աջակցությունը:
Աղբյուրը նշում է, որ Թրամփն ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո դեռևս չի հանդիպել ռուս գործընկերոջը,։ Մինչդեռ Պուտինն ավելի վաղ նշել էր, որ Թրամփի օրոք Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններն ավելի են լարվել: