24.11.2024
Պեսկովը հաստատել է. Պուտնն ու Թրամփը կքննարկեն սիրիական հակամարտությունը
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ–ի նախկին հրամանատար. Թուրքիան դառնալու է գլոբալ քաղաքականության առաջատարներից մեկը

Աշխարհաքաղաքական դիրքի շնորհիվ Թուրքիան ապագայում դառնալու է գլոբալ քաղաքականության առաջատար խաղացողներից մեկը։ Այդ մասին Անադոլու–ի հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ–ի ուժերի նախկին հրամանատար, ԱՄՆ–ի բանակի պահեստազորի գեներալ Ուեսլքի Քլարքը։

Նրա խոսքով, այսօրվա Թուրքիան ծանր ժամանակահատված է վերապրում։ Մերձավոր Արևելքում կարող են առաջանալ լարվածության նոր օջախներ։

«Իրանը ցանկանալու է պահպանել իր ազդեցությունն Իրաքում, Սիրիայում ու Լիբանանում։ Ինչքան մեծ լինի Թեհրանի քաղաքականությանը հակազդեցությունը, այնքան մեծ կլինի տարածաշրջանում լարվածությունը»,–հավելել է նա։