8.12.2023
Հիլարի Քլինթոնը ցուցմունք է տալիս Լիբիայում ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակման գործով
23.10.2015
Հիլարի Քլինթոնը ցուցմունք է տալիս Լիբիայում ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակման գործով

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Բենգազիում (Լիբիա) 2012 թվականին ԱՄՆ հյուպատոսարանի դեմ հարձակման գործով ցուցմունք է տալիս: Քլինթոնն այդ մասին ելույթ է ունենում ԱՄՆ Կոնգրեսի կոմիտեում, որն էլ իրականացնում է գործի հետաքննությունը: Կոմիտեն ղեկավարում է Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Թրեյ Գոուդին, ու Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են, որ հարձակման մասին հարցերի պատասխաններն արդեն իսկ հետաքննության մաս են կազմում և ենթադրում են, որ կոմիտեի այդ լսումները քաղաքական դրդապատճառներ ունեն, որոնց նպատակը նախագահական ընտրություններից առաջ Քլինթոնի հեղինակությունը փչացնելն է։ Կոմիտեի նախագահը հերքել է այս մեղադրանքները։ Հիշեցնենք, 2012 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակման հետևանքով զոհվել են չորս ամերիկացիներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Ստիվենսը։ Վաշինգտոնում անկախ հետաքննող հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ դիվանագիտական կառույցը պատշաճ կերպով չէր հսկվում։ Այնուամենայնիվ Քլինտոնն իր վրա էր վերցրել միջադեպի վերաբերյալ պատասխանատվությունը, և հայտնել, որ մինչև Պետդեպի ղեկավարի պաշտոնը լքելն իրականացրել է մի շարք ռեֆորմներ արտասահմանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ամրապնդման ուղղությամբ:

Նորություններ գործընկերներից