22.04.2025
Դոնալդ Թրամփը հաղթում է
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Թրամփը «խաղաղության աղավնի» չէ

Պրոֆեսոր Վիկտոր Հեյֆեցը հայտարարել է, որ չպետք է իդեալականացնել ԱՄՆ–ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, քանի որ դա «խաղաղության աղավնի» չէ և աչքի է ընկնում իր հակասական հայտարարություններով, այդ թվում ՌԴ–ի հասցեին։

Նրա խոսքով, Թրամփը մեկ հայտարարում է, որ անձամբ է պայմանավորվելու ՌԴ–ի նախագահի հետ, մեկ այլ առիթով էլ հայտարարում է, որ ԱՄՆ–ը զգում է հզոր բանակի կարիք։ Սակայն պետք է հասկանալ, որ երբ Թրամփը խոսում է ՆԱՏՕ–ի ծախսերի կրճատման մասին, դա չի նշանակում, որ նա «խաղաղության աղավնի» է, փոխանցում է «Звезда»–ն։

Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ, քաղաքագետ Վալիդ Ֆարեսը հայտարարել է, որ Թրամփը ցանկանում է աշխատել ռուսների հետ, սակայն նա բացառում է «Եվրոպան հանուն Սիրիայի Պուտինին վաճառելու գաղափարը, ինչից զգուշանում են Արևելյան Եվրոպայի երկրները»։

Նա նշել է, որ Թրամփի կողքին կան սառը պատերազմի բազեները, որոնք գիտեն ՌԴ–ը։ Ըստ նրա, Թրամփը կնստի Պուտինի հետ բանակցային սեղանի շուրջ, սակայն թույլ չի տա իրեն խաբել, փոխանցում է Le Figaro–ն։
Պուտինը շնորհավորել է Թրամփին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան