8.06.2025
ԱՄՆ նախկին դեսպանն ընտրությունների մասին. «Ապրի Պուտինը»
prev Նախորդ նորություն

Դոնալդ Թրամփը հաղթում է

Դոնալդ Թրամփը առաջատարն է ԱՄՆ նախագահական ընտրություններում: Ըստ վերջին տվյալների՝ 70% ձայների հաշվարկի արդյունքներում Հանրապետական կուսակցության թեկնածուի օգտին քվեարկել է ընտրողների 49,4%-ը, իսկ դեմոկրատ Հիլարի Քլինթոնի օգտին՝ 45,7%:

Ամերիկյան Bloomberg գործակալությունը կանխատեսում է Թրամփի հաղթանակը, ըստ աղբյուրի՝ վերջինս ունի բոլոր շանսերը դառնալու ԱՄՆ հաջորդ նախագահը:

ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ հիշատակելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին.

«Պուտինը միջանտեց մեր ընտրություններում և հաջողեց»,- գրառել է նա՝ ռուսերենով հավելելով «Молодец»: Սակայն ավելի ուշ դիվանագետը հեռացրել է նշյալ գրառումը:

Associated press հաղորդմամբ, Նյու Յորքում տեղակայված կենտրոնական շտաբում հավաքված Քլինթոնի կողմնակիցները ճնշված վիճակում են, նրանցից շատերը լացում են:


Փորձագետներ. Թրամփը «խաղաղության աղավնի» չէ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին