24.11.2024
Քլինթոնը զանգահարել է Թրամփին
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն պատրաստ է անել ամենը ԱՄՆ հետ հարաբերությունները զարգացման կայուն ուղի վերադարձնելու համար

ՌԴ-ն պատրաստ է անել հնարավոր ամեն բան, որպեսզի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերադառնան զարգացման կայուն ուղի: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք պատրաստ ենք անել ամեն բան, որպեսզի ռուս-ամերիկյան հարաբերությունները վերադարձնենք զարգացման կայուն ուղի: Դա բխում է ինչպես ռուս, այնպես էլ ամերիկացի ժողովրդի շահերից եւ դրական կանդրադառնար միջազգային գործերի ընդհանուր մթնոլորտի վրա՝ հաշվի առնելով, որ գլոբալ կայունության եւ անվտանգության աջակցության գործում ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը հատուկ պատասխանատվություն ունեն»,- ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նոր նախագահ կդառնա Դոնալդ Թրամփը: Քվեարկության ընթացքում նա ընտրական կոլեգիայի անդամների 276 ձայն է ստացել՝ անհրաժեշտ նվազագույն 270-ի պարագայում: