22.04.2025
Թրամփ․ ԱՄՆ-ն չպետք է այլ ազգերի շինարարը լինի
prev Նախորդ նորություն

Պուտին. Կրեմլի քարոզչության դեմ ԵԽ բանաձեւը ժողովրդավարության պատկերացումների դեգրադացիա է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի քարոզչության դեմ պայքարի մասին Եվրախորհրադրանի բանաձեւը ժողովրդավարության մասին պատկերացումների դեգրադացիա է անվանել, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Եթե ռուսական քարոզչության մասին Եվրախորհրդարանը նման բանաձեւ է ընդունել, ապա դա խոսում է այն մասին, որ մենք արեւմտյան հասարակության մեջ ականատես ենք լինում ժողովրդավարության մասին պատկերացումների դեգրադացիայի»,– ասել է ՌԴ նախագահը։

Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում ավելի ակտիվ պայքարել Կրեմլի քարոզչության եւ իսլամիստական ծայրահեղականների դեմ։

«Եվրախորհրդարանը լրջորեն մտահոգված է Եվրոպայում Կրեմլի ինտենսիվ գործունեության արագ ընդլայնման, այդ թվում՝ ապատեղեկատվության ու քարոզչության կապակցությամբ, որոնք ուղղված են ԵՄ–ն թուլացնելու եւ պառակտելու Ռուսաստանի կարողության մեծացմանը։ Ընդունում է, որ ԵՄ–ն պետք է ռազմավարական հաղորդակցումը դիտարկի որպես առաջնայնություն, ինչը պետք է ուղեկցվի համապատասխան ռեսուրսների կիրառմամբ»,– ասված է զեկույցում։
ԱՄՆ ՀԴԲ-ն ձերբակալել է Ադրբեջանին ապօրինի զենք վաճառող անձանց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան